Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հոֆֆորնը եւ նրա կինը` Լիբին, ինչպես նաեւ դեսպանատան աշխատակիցները հարգել են սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը:
Երեւանում դեսպանատան աշխատակիցները զոհերի հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացվել էր մարդկության պատմության ամենախոշոր ահաբեկչությունը: Մահապարտ ահաբեկիչները առեւանգված ինքնաթիռներով կործանել էին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակները եւ Վաշինգթոնում Պենտագոնի շենքի մի մասը:
3 հազար զոհերից պաշտոնապես հաստատված է 2 հազար 750 անուն: Երեկոյան երկու հսկայական լույսեր կբարձրանան` պատկերելով ավերված աշտարակները, այն տեսանելի կլինի Մանհեթանից 50 կմ հեռավորությունից:
Թաղամասն ամբողջովին վերականգնել այդպես էլ չի հաջողվել: Եթե սկզբնապես սպասվում էր, որ Համաշխարհային առեւտրի կենտրոնի նոր համալիրը պատրաստ կլինի 10-րդ տարելիցին, ապա այժմ խոստանում են 2015 եւ 2016 թվականներին:

Լուսանկարը` ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի էջից




























