Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարը մտել է արժեզրկման փուլ: Առավել հավանական է, որ դրա պատճառը խաղողի մթերումների հետ կապված դրամի նկատմամբ պահանջարկի մեծ աճն է: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.49 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.40%-ով կամ 1.63 դրամով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4.05 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 409 դրամ, դոլար կարելի է գնել 411 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը ընդհուպ մոտեցել է 1.28 դոլարի մակարդակին:
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը փոքր ինչ վերականգնել է դիրքերը՝ 1 դոլարն արժե 31.7768 ռուբլի:




























