Ուլյանովսկում հարձակվել են տեղի ադրբեջանական համայնքի առաջնորդի վրա:
Ժամը 13:00-ին Լենինի փողոցում անհայտ անձինք հարձակվել են «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» ուլյանովսկյան բաժանմունքի առաջնորդ Իսլամ Հուսեյնովի վրա, որը գտնվել է իր աշխատավայրում` Ուլյանովսկի ազգային մշակույթների կենտրոնում: Միջադեպի արդյունքում մահացել է Հուսեյնովի թիկնապահը, Հուսեյնովը վիրավորվել է:
Հարձակվողները 2-ն են եղել, նրանք փախել են դեպքի վայրից, հայտնում է «lenta.ru»-ն:
Ոստիկանությունում հայտնել են, որ Հուսեյնովի վնասվածքները եւ նրա թիկնապահի մահը կռվի հետեւանք էին, սակայն անանուն աղբյուրները «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են, որ խոսքը սփյուռքի ղեկավարի նկատմամբ մահափորձի մասին է: Նման վարկած է առաջ քաշել նաեւ «Ուլյանովսկ` գորոդ նովոստեյը»:





























