Ռուս պոետ-երգահան Իլյա Ռեզնիկի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել այն բանից հետո, երբ նա դիտել է Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» հաղորդումը: Հաղորդումը նվիրված է եղել ժողովրդական արտիստի կյանքին:
Ներկայումս Ռեզնիկը մնում է իր տանը` բժիշկների հսկողության ներքո: Պոետի կինը ասում է, որ նրա մոտ դեռեւս բարձր է մնում զարկերակային ճնշումը, սակայն հիվանդանոց տեղփոխման կարիք չկա, փոխանցում է «ԱիՖ»-ն:
«Ինքն անձամբ նկարահանմանը չի մասնակցել, սակայն նրան խոստացել են, որ ամեն ինչ օրինակելի կլինի: Իլյա Ռախմիելեվիչը անգամ տեսահաղորդագրություն է ձայնագրել հաղորդման համար, ընտանեկան լուսանկարներ եւ տեսագրություններ է տրամադրել: Բայց ամեն ինչ տեղի է ունեցել, ինչպես միշտ: Նրա նախկին կինը` Մունիրան, Լյուբով Ուսպենսկայան եւ բացասական տրամադրված այլ հյուրեր նրա մասին իրականությանը չհամապատասխանող լուրեր են տարածել»,-պատմել է ժորինը:
Նրա խոսքով, հենց որ Ռեզնիկի ինքնազգացողությունը լավանա, կորոշվի դատական հայց ներկայացնելու հարցը:
Այս տարվա ապրիլին Իլյա Ռեզնիկը պաշտոնապես ամուսնալուծվել է իր կնոջից` Մունիրա Ռեզնիկից: Ներկայիս կնոջ` Իրինայի հետ, առանց գրանցման, նա ապրում է 1998 թ-ից:




























