Եթե անկեղծ, ապա տվյալ պահին ես տեղեկություններ չունեմ լրատվամիջոցներում  տարածված այն տեղեկությունների մասին, որ սեպտեմբերի 21-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի նիստ, որտեղ կհայտարարվի նախագահի թեկնածուի առաջադրման մասին: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ադամ, Ազգային ժողովի պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան այն հարցին, թե երբ է ՀԱԿ-ը մտադիր հայտարարել նախագահի իր թեկնածուի առաջադրման մասին, Փաշինյանը վստահեցրել է, որ ժամանակի ընթացքում անհրաժեշտության դեպքում այդ մասին կհայտարարվի: Ի պատասխան այն հարցին, թե  հնարավոր է արդյոք ՀԱԿ-ի կողմից  բացի ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից այլ թեկնածուների առաջադրումը նախագահի պաշտոնում, ընդդիմադիրն ասել է.  «Իհարկե, այլ թեկնածություն չի քննարկվում: Եւ հասարակությունը, եւ ՀԱԿ-ը դիտարկում են միայն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այլ թեկնածուի առաջադրումը ես քիչ հավանական եմ համարում»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր քաղաքական ուժերի միասնական թեկնածուին, ապա, ըստ Փաշինյանի, ամեն ինչ ժամանակը ցույց կտա: «Անհավանական ոչինչ չկա: Կարծում եմ, հավանականությունը  մեծ չէ, սակայն այն կա եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի փետրվարի 19-ին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի