Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրով իրականացվում են Երեւան-Արարատ ավտոճանապարհի կմ 9+312 -կմ 15+800 շուրջ 6.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ:

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ այդ կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ից ժամանակավորապես փակվելու են տվյալ հատվածի սիզամարգը ամբողջ լայնքով եւ աջակողմյան ողջ երթեւեկամասը` դեպի Արարատ ուղղությունը տեղափոխելով երթեւկության ձախակողմյան մաս, որից 155մ հետո մեկ մուտք է լինելու աջակողմյան գոտի` ունենալով մեկ երթեւեկելի հատված` որպես սպասարկման տարածք, ինչպես նաեւ մուտք դեպի բնակավայրեր։

Երթեւեկության աջակողմյան հատվածը (6.5 կմ) նախատեսվում է բացել ս.թ-ի դեկտեմբեր ամսին։ Չունենալով վերջնական տեսք՝ այն լինելու է երթեւեկելի։ Ողջ շինարարության ավարտը նախատեսվում է 2013թ.-ի վերջին:

Շինարարության պատճառով առաջացած երթեւեկության դժվարությունների կապակցությամբ նախարարությունը հայցում է բնակչության ներողամտությունը՝ վարորդներին խնդրելով հետեւել ճանապարհային երթեւեկության նշաններին եւ պահպանել անվտանգության կանոնները: