Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր` ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը հատուկ անդրադարձել է վերջերս հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնման ու ազատ արձակման փաստին: Ըստ Նախագահի՝ նման ոճրագործությունը մեծ հարված է բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը:




























