Ռուսաստանցի հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան սուրոգատ մայր է փնտրում, ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին, ժառանգ պարգեւելու փափագից դրդված։

«Новостимира»-ն տեղեկացնում է, որ Պուգաչովան խոստովանել է, որ ամուսնական կյանքում երջանիկ է գալկինի հետ, սակայն լիարժեք երջանկության համար իրենց փոքրիկ է պետ։ Քանի որ Պուգաչովան, ի դեմս Քրիստինա Օրբակայտեի, ժառանգ ունի, հետեւաբար մտածում է, որ Գալկինն էլ պետք է երեխա ունենա։

Ֆիլիպ Կիրկորովի հետ ամուսնական տարիների ընթացքում Պուգաչովան մի քանի անգամ վիժել է, եւ խոստովանում է, որ այդ դեպքն իրեն ուժասպառ են արել։ Այժմ նա հույս ունի դոնոր մոր միջոցով երեխա ունենալ։