Ռուսաստանի Ուրալի շրջանի գրախանութներում 8-ամյա երեխաների համար նախատեսված գրքեր են վաճառվում, որոնցում մանրամասնորեն բացատրվում է սեռական ինքնաբավարարման, համասեռամոլության եւ էքսհիբիցիոզիմի մասին։ Եկատերինբուրգի ծնողական խորհուրդը այս կապակցությամբ դիմում է ներկայացրել Սվերդլովի մարզի դատախազություն եւ երեխաների իրավունքների պաշտպանին՝ պահանջելով վաճառքից հանել գրքերը։
LifeNews-ի տեղեկացմամբ՝ հասարակական կազմակերպությունները ահազանգել են այս մասին, երբ գրախանութներից մեկում պատահաբար տեսել են վաճառվող 8-11 տարեկան երեխաների համար սեքս-հանրագիտարանը։ Գրքում մանրամասնորեն նկարագրված է մաստուրբացիան, խորը պետտինգը, աղջիկների էրոգեն հատվածները եւ այլն։
Հեղինակները երեխաներին «լուսավորել են» նաեւ պեդոֆիլիայի, բռնաբարության հարցերում, ինչպես նաեւ խորհուրդներ տվել, թե ինչպես կանանց կարելի է հաճույք պատճառել՝ նկարազարդելով գիրքը համապատասխան նկարներով։
Հանրագիտարանի հեղինակներ են մոսկվացի Եվգենիա Ֆադեեւան դստեր հետ։ Նախաբանում նրանք գրել են, որ «պարզապես ցանկանում են երեխեքի հետ գործնական ոճով խոսել նրանց բացահայտ հուզող թեմաների շուրջ»։
Եթե փորձագետներն ապացուցեն, որ գիրքը երեխաների համար հակացուցված է, ապա գրախանութը եւ հեղինակները վարչական պատժի կենթարկվեն։





























