Ֆրանսիայում ձերբակալվել է նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ նրան ձերբակալել են խարդախության գործով հարցաքննումից հետո:

Դը Վիլպենին կանչել են ժանդարմերիա, որպեսզի բացատրություն տա Relais&Châteaux խմբի շուրջ առաջացած սկանդալին իր մասնակցությանը:

Նշենք, որ 1954թ. Ֆրանսիայում ստեղծված այս կազմակերպությունը միավորում է ավելի քան 500 անկախ ռեստորաններ եւ հյուրանոցներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրում:

2011թ. նոյեմբերին Ստրասբուրգի ժանդարմները «եւ կազմակերպված հանցավոր խմբավորումում խարդախության» համար ձերբակելել էին դը Վիլպենի մերձավոր ընկերներից Ռեժի Բուլոյին՝ Relais&Châteaux-ի նախկին ղեկավարին: Քննության տվյալներով՝  2002-2008թթ. Բուլոն թաքցրած շահույթներով գողացել է մոտ 1,6 մլն եվրո:

Փարիզի քննիչներին հետաքրքրել է, թե 2005-2007 Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած դը Վիլպենը ինչպիսի գործողություններ կարող էր իրականացնել, իր մոտ ընկերոջը պատասխանատվությունից հեռու պահելու համար: