Հյուսիսային աֆրիկայի մի բնակիչ, որոշելով շրջանցել Մեծ Բրիտանիայի միգրացիոն ծառայությունները եւ ապօրինի մուտք գործել Լոնդոն, մտել է օդանավի շասսիի համար նախատեսված խցիկ: Սակայն Հիթրոու օդանվակայանին մոտենալիս շասսիները բացվել են, եւ 30-ամյա ապօրինի միգրանտի մարմինն ընկել է քաղաքի վրա՝ օդանավակայանի մոտակայքում:
«Утро.Ру»-ի փոխանցմամբ՝ փորձագետները պարզել են, որ ընկնելու պահին երիտասարդն արդեն մահացած է եղել: Կամ նա սառչել է թռիչքի ժամանակ, կամ մահացել երբ շասսին փակվել է բարձրություն հավաքելու ժամանակ:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Փորձում են պարզել, թե ինչպես է երիտասարդը հայտվել շասսիի խցիկում:


























