Վլադիմիր Ավագյանի ընտանեկան վիճաբանությունը դիտարկվում է որպես ողբերգության գլխավոր վարկածներից: Նա գործարար հոր հետ վիճաբանել է ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ:

Հիշեցնենք, որ երիտասարդական խորհրդարանի 20-ամյա ակտիվիստ Վլադիմիր Ավագյանն  ինքնասպան էր եղել սեպտեմբերի 11-ին` ցած նետվելով  27մ բարձրությունից:

Ընկերները պատմել են, որ դրանից մի քանի ժամ առաջ  Վլադիմիրը վիճաբանել էր հոր գետ: Ինչ-որ բան կանխազգալով` հայրը ողբերգական դեպքից առաջ անընդհատ զանգահարել է որդուն, գրում է LifeNews-ը:

Ավագյանը խստումնալից երիտասարդ էր, եւ արդեն հայտնի էր  խաղատների ու կազինոների դեմ պայքարի գործում իր նախաձեռնություններով, ինչպես նաեւ «Ստոպ խամ» շարժման կազամակերպիչն էր, որը պայքարում էր ապօրինի կայնումների դեմ: