«Հրապարակը» գրում է, որ նախորդ օրը աշխարհի օլիմպիական չեմպիոն հայ շախմատիստների պատվին նախագահականում տեղի ունեցած պարգեւատրման եւ Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք ընթրիքի արարողությանը ԲՀԿ-ից մասնակցել է միայն Ստեփան Մարգարյանը՝ այն դեպքում, երբ հրավեր էր ուղարկվել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին եւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին:
Նույն օրը, երբ արդեն հայտնի էր, որ մեր օլիմպիականները վերադառնում են Հայաստան, ինչպես նաեւ 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի բացումն է, առավոտ կանուխ ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նստել է ինքնաթիռ եւ մասնավոր այցով մեկնել արտերկիր:
Հիշեցնենք, որ «մասնավոր», թե այլ «նպատակով» մեկնած քաղաքական գործիչը նախորդ տարի էլ չէր մասնակցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին:




























