Կամչատկայում ընկել է Ան-28 ինքնաթիռը: 11 ուղեւորներով եւ 2 օդաչուներով ինքնաթիռը հայտնաբերվել է Պալանա ավանից 10 կմ հեռավորության վրա:
Փրկարարական ուղղաթիռի անձնակազմը դեպքի վայրում վայրէջք կատարելու հնարավորություն է փնտրում, որպեսզի սկսի գործողությունը: Փրկարարները 13 մարդուց 3-ին են փրկել: Մյուս ուղեւորների ճակատագիրը ճշտվում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ «Ինտերֆաքսի»` հայտնաբերվել են 5 տուժածներ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ինքնաթիռն ամբողջովին ավերված է, բեկորները շպրտված են ամբողջ տարածքով մեկ: Ինքնաթիռի վթարի պատճառ կարող էին լինել շարժիչի անսարքությունները: Ըստ փորձագետների` խոսքը կարող է նաեւ եղանակային վատ պայմանների մասին լինել:
Ինչպես հաղորդում է ՆՏՎ-ն, ինքնաթիռն իրականացնում էր Պերոպավլովսկ - Կամչատկա - Պալանա չվերթը: Ինքնաթիռի հետ կապը կորել էր, երբ նա մոտենալիս էր եղել վայրէջքի վայրին:




























