«Փուչիկների» գործով ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը չէր ներկայացել առաջին դատական նիստին, քանի որ տեղյակ չէր եղել նիստի մասին, «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է հենց ինքը՝ Բոզոյանը։

«Ըստ նրա՝ երբ փոստատարը տարել է դատական նիստի մասին ծանուցագիրը, իրենց տանը մարդ չի եղել, իսկ հարեւանը ասել է, որ Բոզոյանների ընտանիքն այլեւս այդ տանը չի ապրում։ «Որ տանը քիչ ենք լինում, հարեւանը կարծել է, թե մենք տեղափոխվել ենք, կարծել է, որ տունը արդեն ծախել ենք»,- ասել է Սերոբը եւ ավելացրել, որ իսկապես պատրաստվում է վաճառել բնակարանը։ Մեր թղթակցի հարցին՝ ինչո՞ւ, պատճառը ֆինանսական խնդիրնե՞րն են, Բոզոյանը չի պատասխանել։ Նա ասել է նաեւ, որ պարտադիր ներկայանալու է սեպտեմբերի 14-ին կայանալիք դատական նիստին։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Փուչիկների» գործով առաջին նիստը հետաձգվել էր հենց ամբաստանյալի բացակայության պատճառով»,- գրում է «Հայկական ժամանակը»։