Բենգազիում իսլամականների հարձակման ժամանակ զոհվել է ամերիկյան հյուպատոսարանի աշխատակիցը: Ըստ Լիբիայի ՆԳՆ-ի հաղորդման` եւս մեկ աշխատակից վիրավորվել է:
Մյուս աշխատակիցները տարհանվել են, եւ ներկայումս նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում, հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով լիբիական գերատեսչությանը:
Սեպտեմբերի 11-ի երեկոյան Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա հարձակվել են զինված ցուցարարներ, որոնք բողոքում էին ամերիկյան հեռուստատեսությամբ մարգարե Մուհամեդին վիրավորող ֆիլմի ցուցադրության դեմ: Սկսվել է բախում, շենքում հրդեհ է բռնկվել, գրում է «lenta.ru»-ն:
Ինչպես Reuters-ին վկայակոչելով հայտնում է rbc-ն, ԱՄՆ-ի Պետդեպատամենտը պաշտոնապես հաստատել է Բենգազիում իր աշխատակցի մահը:
Նրա մահը հաստատվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից:
Ամերիկյան հեռուստատեսությամբ մարգարե Մուհամեդին «վիրավորող» ֆիլմի ցուցադրությունը նվիրված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցին:




























