Կամչատկայում Ան-28-ի վթարի հետեւանքով զոհվել է 10 մարդ: Ինչպես հայտնել է  արտակարգ պատահարի օպերատիվ խմբի ներկայացուցիչը, զոհվածներից մեկը երեխա է: Զոհվածների շարքում են նաեւ անձնակազմի անդամներ:

Ան-28-ի հետ կապը կորել էր Պալանա ավանի  շրջակայքում` տեղական ժամանակով ժամը 12.28-ին: Ինքնաթիռը հայտնաբերվել էր կողքի ընկած՝ Պալանայից 10 կմ հեռավորոթյան վրա: 

Ըստ օպերատիվ շտաբի ներկայացուցչի տվյալների` ներկայումս հարթակ է պատրաստվում ուղղաթիռի ընդունման համար, որը ողբերգության վայրից կտարհանի տուժածներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնում է  «lenta.ru»-ն, տարբեր գերատեսչություններ տարբեր տվյալներ են բերում զոհվածների քանակի վերաբերյալ: Ըստ Ռոսավիացիայի` ողջ է մնացել 5 մարդ: ԱԻՆ-ը հայտնում է 4 ողջ մնացածների եւ 1 անհետ կորածի մասին:

Կամչատկայում տարբեր տվյալներ են հայտնում նաեւ ուղեւորների քանակի մասին: Ըստ ԱԻՆ-ի` Ան-28-ում եղել են 11 ուղեւոր եւ անձնակազմի 2 անդամ: Ըստ դատախազության` ինքնաթիռում եղել են 14 ուղեւորներ, այդ թվում` 2 օդաչու: