Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը հիասթափված է սոցիալական կայքի բաժնետոմսերի գնի անկմամբ: TechCrunch բլոգի հիմնադիր Մայքլ Արինգթոնի հետ զրույցում նա պատմել է կայքի զարգացման մասին եւ գնահատել է նրա հեռանկարները:
Ցուկերբերգը պատմել է, որ ժամանակին Facebook-ը հեռանկարային ընկերություն չէր, բայց շատ բանի է հասել, իսկ այժմ այն թերագնահատում են: Նա հայտարարել է, որ «ներդրողները չեն էլ պատկերացնում, թե ինչ ներուժ ունի այն», գրում է «gazeta.ru»-ն:
Ըստ նրա` ընկերությունը պետք է իր առաջ մեծ առաջադրանքներ դնի եւ կատարի դրանք: «Facebook-ն ընդունել է իր սխալները», - ընդգծել է Ցուկերբերգը:
Այժմ Ցուկերբերգը կենտրոնանում է բջջային տեխնոլոգիաների վրա: Ըստ նրա` սոցկայքի օգտվողների համարյա կեսը (500 միլիոն մարդ) կայք են մտնում բջջային հեռախոսներից: Նա հերքել է, այն տեղեկությունները, որ Facebook-ը մշակում է սեփական սմարթֆոնը:
Ինչպես հաղորդում է rbc-ն, Ցուկերբերգը հայտնել է, որ ընկերությունը մտադիր է բջջային ոլորտում զարգանալ գովազդների հաշվին:
«Այն ամենն ինչ ես անում եմ, կոտրվում է, սակայն կարողանում եմ արագ նորոգել», - կատակել է Facebook-ի հիմնադիրը` պատասխանելով ընկերության բաժնետոմսերի գների անկման վերաբերյալ հարցին:
Սոցկայքը բաժնետոմսերը բորսա էր դուրս բերել մայիսի 18-ին` 38 դոլարով: Մայիսի 22-ին դրանց արժեքը կազմել էր 31 դոլար: Իսկ սեպտեմբերի 4-ին` աճուրդի փակմանը, սոցկայքի բաժնետոմսերն արժեին արդեն 17,55 դոլար:
Facebook-ը շարունակոմ է մնալ աշխարհի խոշորագույն սոցիալակա նցանցը, կայքից օգտվողների թիվը գերազանցում է 900 միլիոնը:





























