2012 թ. օգոստոսի 1-ի դրությամբ «Յունիբանկի» կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 110 000` տարվա սկզբի համեմատ ավելանալով 26.4%-ով: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Քարտերի ընդհանուր քանակում մոտ 61 հազարը կազմել են Visa միջազգային, իսկ 49 հազարը` ArCa քարտերը: Թողարկված քարտերի քանակով «Յունիբանկը» ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում է, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում:
«Յունիբանկն» առաջարկում է ցանկացած դասի դեբետային կամ վարկային քարտեր: Բանկի վարկային քարտերը տրամադրվում են շահավետ պայմաններով` փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացմամբ: Վերջերս «Յունիբանկը» հայտարարել է Magniscard քարտի թողարկման մասին, որը հնարավորություն է տալիս առանց եկամուտների մասին տեղեկանք ներկայացնելու ստանալ մինչև 500 հազար ՀՀ դրամի վարկային միջոցներ:
Հատուկ իր քարտապանների համար բանկն առաջարկում է արտոնությունների «Մագնիս» ծրագիրը, որի շրջանակներում «Յունիբանկի» քարտապաններին տրամադրվում են մինչև 40% զեղչեր ավելի քան 100 առևտրի եւ սպասարկման կետերում: Ծրագրի գործընկեր կազմակերպություններից զեղչեր ստանալու համար բանկի քարտապանը, ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելիս, ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ: Յուրաքանչյուր հաճախորդ, «Յունիբանկում» ձեւակերպելով դեբետային կամ վարկային քարտ, ինքնաբերաբար դառնում է ծրագրի մասնակից:





























