Սեպտեմբերի 11-ի երեկոյան Գաբալում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որից հետո բարձր մակարդակով տեղի է ունեցել Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Երկու երկրների տարբեր գործակալությունների ղեկավարները բանակցել են իրար հետ:
Երկրորդ նիստի ավարտին երկու գործիչների միջեւ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնց թվում են որոնողա-փրկարարական ծառայությունների միջգերատեսչական համաձայնություն, տեխնիկական կարգավորման բնագավառում համագործակցություն եւ այլն:
Ինչպես նշել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Խորհրդի նիստի ժամանակ թուրքական կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 3,5 միլիարդ դոլարի: «Սակայն մենք այս ցուցանիշը բավարար չենք համարում եւ մոտակա ժամանակներս ապրանքաշրջանառությունը նպատակ ունենք հասցենլ մինչեւ 5 միլիարդ դոլարի»,-ասել է Էրդողանը: Նա նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ մշակութային, ռազմական եւ էներգետիկ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:
Կողմերը նաեւ քննարկել են ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը:





























