Հայտնի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության կամզը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ-ից, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Պատվիրակության հիմնական անդամներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Հայ ագզային կոնգերս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության փոխարինող անդամներն են ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ 4-րդ գումարման ԱԺ-ում ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավարը եւս Դավիթ Հարությունյանն էր, իսկ հիմնական կազմում ընդգրկված էին Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ից Գագիկ Բաղդասարյանը եւ Արմեն Ռուստամյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակության ղեկավարներին եւ կազմը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























