Կատալոնացիները ցանկանում են անջատվել Իսպանիայից. Բարսելոնայում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել` անկախության պահանջով: El Mundo թերթի տվյալներով, իրավապահ մարմինների գնահատականներով,  փողոց են դուրս եկել 600 հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ: Կազմակերպիչները հայտնում են, որ փողոց են դուրս եկել երկու միլիոն մարդ:

Այս տարի հանրահավաքի` քաղաքական տարբեր ուժեր ներկաայացնող մասնակիցները մասնակցել են Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած երթին` «Կատալոնիա` Եվրոպայի նոր պետություն» նշանաբանի ներքո: Երթի կազմակերպիչը` Ազգային կատալոնական ասամբլեան է, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Երթին չի մասնակցել Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը, բայց նա հայտնել է, որ հոգեպես  մասնակիցների հետ է:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, անցյալ շաբաթ կատալոնական Սան-Պեդրո-դե-Տորելո ինքնավար քաղաքային շրջանի օրենսդիրները Կատալոնիայի խորհրդարանին կոչ են արել երկու ամիսների ընթացքում միաձայն ընդունել  այս ինքնվար միության ազգային ինքնորոշման բանաձեւ եւ անկախության հարցով հանրաքվե անցկացնել: