Ղազախստանում հատուկ գործողություններ են իրականացվում Կուլսարի քաղաքի բնակելի թաղամասում ահաբեկչական խմբի վնասազերծման համար: Վաղ առավոտից տարահանվում են քաղաքի կենտրոնի երեք շենքերի բնակիչները` գազի արտահոսքի պատճառաբանությամբ: Երեք շենքերն ամբողջովին շրջափակված են ոստիկաններով: Դեպքի վայրում են բժիշկները եւ ԱԻՆ ծառայությունները: Տարահանվել են նաեւ մոտակա դպրոցների աշակերտները, գրում է «ԱԿ Ժայիկ» շրջանային թերթը:
Նախնական տվյալներով 5 հուգուց բաղկացած ահաբեկչական խումբը գտնվում է 4-րդ հարկի տներից մեկում եւ հրաժարվում են հանձնվել` համառ դիմադրություն ցուցաբերելով:
Ղազախական թերթի տվյալներով` ծայրահեղականները կապ ունեն Ատիրաուի պայթյունի հետ, ինչի հետեւանքով մեկ մարդ է զոհվել:




























