Կոտայքի մարզում այսօր` սեպտեմբերի 12-ին, ժամը 07:00-ի սահմաններում «Օպել» մակնիշի 06 ԼԼ 837 համարանիշի մեքենան Սեւան–Երեւան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին  դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից:

Վթարի հետեւանքով 3 հոգի` Հրազդան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Վարդան Խաչատրյանը, 23-ամյա Սեւակ Դանիելյանը եւ Գավառ քաղաքի բնակիչ 24-ամյա Վարդան Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունից հաստատեցին, որ նրանք Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներ են: