Հունաստանում տեղի է ունենում ուսուցիչների համազգային 24-ժամյա գործադուլը: Նրանք պահանջում են կրթության խնդիրների լուծում եւ բողոքում են կենսամակարդակի վատացման դեմ:
Բողոքի ակցիաներ են իրականացնում նաեւ ինստիտուտների եւ համալսարանների դասախոսները: Հրապարակված հայտարարության մեջ նրանք բողոքում են ցածր աշխատավարձերից, ուսուցիչների պակասից (միայն նախնական դպրոցներում կա 5 հազար ազատ տեղ), ուսումնական հաստատությունnերի անբավարար ֆինանսավորումից:
Ըստ ուսուցիչների` սկսնակ մանկավարժներն ստանում են ամսական ընդամենը 648 եվրո, 10 տարվա աշխատանքային փորձով մանկավարժները` 950 եվրո, իսկ 20 տարվանը` 1160: Ուսուցիչները 1,5 միլիոն աշակերտների ծնողներին կոչ են անում միանալ իրենց պայքարին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Կրթության աշխատակիցները բողոքում են աշխատավարձի կրճատման դեմ` կապված կառավարության տնտեսական խիստ քաղաքականության հետ: Համալսարանների դասախոսների աշխատավարձը կրճատվել է 17,5%-ով, ընդ որում, 2008 թվականին այն արդեն կրճատվել էր 25%-ով:




























