ՌԴ-ի նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի կազմում կարող է ընդգրկվել Աշոտ Հայրապետյանը: 

Ներկայումս Խորհրդի կայքոմ անցկացվում է  թեկնածուների քվեարկություն, եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել այդ քվեարկությանը` աջակցելով Աշոտ Հայրապետյանին:  Քվեարկության համար անհրաժեշտ է սեղմել հղումը եւ հավաքել նկարի թվային կոդը, այնուհետեւ սեղմել «աջակցում եմ» կոճակը, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Աշոտ Հայրապետյանը Ազգամիջյան համագործակցության կենտրոնի տնօրենն է: Տարբեր տարիներ նա եւ նրա գործընկերները բազմիցս ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ-ի  հարթակներից  բարձրացրել են Հայոց ցեղասպանության հարցը` համաշխարհային հանրության  ուշադրությունը սեւեռելով XX դարի առաջին ցեղասպանության դատապարտման անհրաժեշտության վրա: