Ուլյանովսկում ադրբեջանական համայնքի ղեկավարի վրա հարձակման կասկածանքով  հետախուզվում են 2 մարդ: Նրանցից մեկն Ադրբեջանից է:

Ըստ տեղական Քննչական կոմիտեի` ադրբեջանական համայնքի ղեկավար Իսլամ  Հուսեյնովի վրա ենթադրաբար հարձակվել  է 31-ամյա Նահիդ Բոյուքագա Օղլի Զախիդովը: Այժմ նրա նկարները տարածվել են շրջանի ոստիկանական բոլոր  կետերում: Հիշեցնենք, որ Իսլամ Հուսեյնովի վրա հարձակվել էին  սեպտեմբերի 11-ին: Հուսեյնովը վիրավորվել էր,  իսկ նրա թիկնապահը` մահացել:

Ինչպես հայտնում է  LifeNews-ը, «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի» բաժանմունքում սեպտեմբերի 11-ին 2 զինված տղամարդ ներս էին ներխուժել այն պատրվակով, որ իրենց պետք է սփյուռքի ղեկավարի օգնությունը: Թիկնապահը նրանց ներս էր թողել, հետո լսվել էին կրակոցներ: Հանցագործներին զինաթափելու  փորձի ժամանակ թիկնապահը մահացու վիրավորվել էր, Իսլամ Հուսեյնովը տեղափոխվել էր հիվանդանոց:

Հուսեյնովը կարծում է, որ Զախիդովը կատարածու է եղել, նրա հետեւում այլ մարդիկ են կանգնած, քրեական խոշորհեղինակություններ: