Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ դեսպանատան երեք աշխատակիցներ զոհվել են սեպտեմբերի 11-ին Բենգազի քաղաքի հրթիռակոծության ժամանակ: Այս մասին Reuters գործակալության հետ զրույցի ժամանակ հայտնել է լիբիական պաշտոնյան:
Դեռեւս հայտնի չէ` հարվածի պահին դեսպանը իր մեքենայում է եղել, թե դեսպանատանը, գրում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա սեպտեմբերի 11-ին հարձակվել են զինված ցուցարարներ, ովքեր բողոքում էին ամերիկյան հեռուստաընկերության եթերով ցուցադրված Մուհամեդ մարգարեին վարկաբեկող ֆիլմի համար:




























