Նյու Յորքում ՄԱԿ-ի ԱԽ նիստի նախաշեմին տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳՆ-ի ղեկավարների խորհրդակցությունը: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով ղազախ գործընկերոջ` Երժան Կազիխանովի հետ Աստանայում ունեցած հանդիպման արդյունքերը:

«Նյու Յորքի նիստի նախաշեմին տեղի կուենա ՀԱՊԿ ԱԳՆ-ի ղեկավարների համակարգող խորհրդակցություն: Մենք կդիտարկեն  մեկ տարի առաջ ՀԱՊԿ մշտական անդամների կողմից հաստատված հավաքական ցուցումները»,-հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարը, փոխանցում է «Նովոստի-Կազախստանա» գործակալությունը:

Նախարարի խոսքով, նախատեսվում է քննարկել արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխություններին համապատասխան նոր ցուցումները: Կողմերը կհամակարգեն իրենց քայլերը` օրակարգի տարբեր հարցերին համապատասխան:

Սեպտեմբերի 12-ին Աստանայում ընթանում է  Արտաքին գործերի նախարարների հանդիպման հոբելյանական 4-րդ  հանդիպումը` Ասիայում փոխգործակցության եւ վստահության  շրջանակներում: Հանդիպումը նվիրված է կազմակերպության 20–ամյակին: