Լյուսի Թութունջյանի «Համազգային» գեղարվեստական ցուցասրահը Բերյութի կենտրոնում` «Վիլլի Զեյն»  ցուցասրահում բացել է «Լիբանան» ցուցահանդեսը, որի մեջ ընդգրծվել են այնպիսի նկարիչների եւ քանդակագործների աշխատանքներ, ինչպիսիք են Րաֆֆի Թոքաթլյանը, Չարլզ Խուրին, Արթուր Կ.-ն եւ Միրեյ Կոկիկյանը: Այս մասին հայտնում է լիբանանյան  «The Daily Star» թերթը:

«Համազգային» գեղարվեստական ցուցասրահը ստեղծվել է 2009 թ-ին` որպես հայ եւ լիբանանյան արվեստի եւ մշակույթի հարթակ: Մինչ օրս այնտեղ ցուցադրվել են երկու համայնքների բազմաթիվ արվեստագետների աշխատանքներ:

Ցուցադրության ներկայացված ստեղծագործությունները ընդգրկում են աբստրակտ ոճից մինչեւ սյուրեալիստական ոճի աշխատանքներ:

Նշենք, որ «Լիբանան» ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 16-ը: