Գլենդելում 51-ամյա հայուհին մեղադրվում է պոլիէթիլենային պարկի միջոցով  իր դստերը խեղդելու փորձի մեջ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք գտնվել են իրենց տանը: Հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Մարալ Էուլմեսեկյանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ 21-ամյա դստեր` Փաթիլ Էուլմեսեկյանի նկատմամբ մահափորձ կատարելու կասկածանքով: Նա ձերբակալվել է կիրակի օրը, այն բանից հետո, երբ նրա դուստրը փախել է հարեւանի տուն եւ օգնություն է խնդրել: Աղջիկը կարողացել է պատռել պարկը ու դուրս պրծնել տնից, նա հարեւաններին խնդրել է  պարամեդիկներ կանչել:

Մայրը  ձերբակալվել է: Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության շարժառիթները: