Սիեթլում ոստիկանները քննում են վետերանների Evergreen Washelli գերեզմանոցի պղծման դեպքը: Այս գերեզմանատը լուսանկարված մի քանի լուսանկար հայտնվել է ինտերնետում ` ֆետիշիզմի եւ էրոտիկ գերության տեսարաններով:
Լուսանկարներից մեկում պատկերված է ամբողջովին մերկ կին, ով կապկպված է գերեզմանում կանգնեցված հուշարձանից:
Մահացածների հիշատակը պղծող լուսանկարները հայտնվել են 48-ամյա լուսանկարիչ Պատրիկ Քեմերոնի կայքում, հաղորդում է The Smoking Gun-ը:
Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես է Քեմերոնին եւ նրա մեղսակիցներին հաջողվել գերեզմանոցում լուսանկարվել:
Evergreen Washelli հուշահամալիրը բացվել է 1927 թ-ին, որտեղ տասնյակ տարիներ շարունակ թաղել են վետերաններին: Ներկայումս համալիրի տարածքում կա ավելի քան 5000 սպիտակ գերեզմանաքար:





























