Լիբիայի ներքին գործերի փոխնախարար Վանիս աշ-Շարեֆը հաստատել է Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանի` Քրիստոֆեր Սթիվենսի եւ դեսպանատան երեք աշխատակիցների սպանության փաստը: Սպանության լուրը ավելի վաղ հայտնել էր Reuters-ը` վկայակոչելով Լիբիայի կառավարության անանուն աղբյուրին: Հաղորդվել էր, որ նրանք սպանվել էին հրթիռակոծության արդյունքում:
Միեւնույն ժամանակ Տրիպոլիում ԱՄՆ դեսպանատունը դեռեւս պաշտոնապես չի հաստատել դեսպանի սպանության լուրը: Միչնդեռ , Reuters-ը փոխանցում է, որ ամերիկյան դեսպանատունը ինքնաթիռ է ուղարկել Բենգազի, որը կտեղափոխի մահացածների մարմինները Լիբիայի մայրաքաղաք, ապա հայրենիք` ԱՄՆ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը եւ դեսպանատան երեք աշխատակիցներ զոհվել են սեպտեմեբրի 11-ին Բենգազի քաղաքի հրթիռակոծության ժամանակ: Այս մասին Reuters գործակալության հետ զրույցի ժամանակ հայտնել է լիբիական պաշտոնյան:
Դեռեւս հայտնի չէ` հարվածի պահին դեսպանը իր մեքենայում է եղել, թե դեսպանատանը, գրում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ, ավելի վաղ հաղորդվել էր, որ Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա սեպտեմբերի 11-ին հարձակվել են զինված ցուցարարներ, ովքեր բողոքում էին ամերիկյան հեռուստաընկերության եթերով ցուցադրված Մուհամեդ մարգարեին վարկաբեկող ֆիլմի համար:





























