Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ Վ. Սարոյանի արձանի մոտ, աղջկա ոտքը արգելափակվել է «Բոգդան» մակնիշի ավտոբուսի դռների արանքում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են՝ 18-ամյա Նելլի Հակոբյանի ոտքը, աղջկան շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: