Վլադիմիր Պուտինը կատարել է մեկ ամիս առաջ տրված խոստումը եւ ճապոնական Ակիտայի նահանգապետ Նորիհիսա Սատակեի համար որպես նվեր սիբիրյան կատու է ուղարկել: Ներկայումս կատուն գտնվում է ճապոնական անասնաբուժական հիվանադանոցում` կարանտինի տակ: Ակիտայի նահանգապետարանի ներկայացուցիչները տարածել են ռուս նախագահի փափլիկ նվերի լուսանկարները:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Life News-ին հաղորդել է, որ բաց-մոխրագույն, խոշոր  աչքերով սիբիրյան  փափկամազիկ կատվին Ակիտայի նահանգապետ Նորիհիսա Սատակեի համար  Վլադիմիր Պուտինն անձամբ է ընտըրել :

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հուլիսի Մոսկվա է հասցվել ակիտա-ինու ցեղատեսակի քոթոթը`ճապոնական Ակիտա նահանգի ղեկավարի նվերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նահանգի ներկայացուցիչը Շերեմետեւոյի օդանավակայանում քոթոթին հանձնել է Ռուսաստանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներին:

Ակիտայի նահանգապետը նշել էր, որ իշխանությունները որոշել էին շնիկին նվիրել` որպես երախտագիտություն Ռուսաստանի կողմից երկարաշարժից եւ ցունամիից տուժածներին ցուցաբերած օգնության:

Իր հերթին Ռուսաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել Ակիտայի նահանգապետին` հաճելի նվերի համար եւ խոստացել նրան սիբիրյան կատու նվիրել: