«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) ներկայացուցիչները հանդիպեցին Արմավիրի մարզի Լեռնագոգ եւ Մյասնիկյան գյուղի ուսուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, դրանց կիրառումով ուսումնասիրվող նյութերի յուրացման արդյունավետության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ ուսուցիչների ինքնակրթման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնակիցները ընդգծեցին գյուղերում նման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քանի որ ժամանակակից իրողության մեջ կարեւոր է ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային գիտելիքների հավասար հասանելիությունը:
Ուսուցիչները կարեւորեցին համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրի իրականացումը, քանի որ մանկավարժների մասնագիտա¬կան պատրաստվածության, մեթոդական կարողությունների եւ հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլեւ արժեհամակարգը:
«ԱրմենՏել»-ը որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մշտապես աջակցում է այն ծրագրերին, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական խնդիրների լուծմանը: Ժամանակակից հասարակությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների անընդհատ թարմացում եւ արդիականացում: Իրականացնելով այս դասընթացը մենք նպատակ ունենք բարձացնել ուսուցիչների համակարգչային գրագիտությունը եւ նպաստել ուսուցման գործընթացում թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը` Հայաստանում կրթական մակարդակի բարձացման նպատակով»,- նշված է ծրագրի մասնակիցների ուղղված «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի ուղերձում:
Նշենք, որ «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագիրն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջեւ ստորագրված երկարատեւ փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Այս տարի ծրագիրն իրականացվել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 6 գյուղում, որի ընթացքում ավելի քան 100 ուսուցիչ, անցնելով համապատասխան դասընթացներ, ձեռք բերեցին հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացան ինտերնետում աշխատելու եւ տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին:





























