Ռուսաստանի Պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչեւը վերակենդանացման բաժանմունք է ընկել` ուժեղ թունավորման  ախտանիշներով: Բանակի թոշակառու գեներալի վիծակը ծանր է գնահատվում:

Նախկին նախարարի որդին լրագրողներին հայտնել է, որ Պավել Գրաչեւի ինքնազգացողությունը վատացել է սեպտմեբրի 12-ի գիշերը, ինչի պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է: Սակայն բժիշկները կարծում են, որ 64-ամյա Գրաչեւի վատացման պատճառ կարող էր դառնալ սուր թունավորումը: Որոշ տվյալներով, նա թունավորվել է սնկից ընկերներից մեկի տարեդարձի խնջույքի ժամանակ, հաղորդում է «Վեստի.ru»-ն:

Հաղորդվում է, որ գեներալը կորցրել է գիտակցությունը, երբ վերադարձել է տոնական խնձույքից:

Պավել Գրաչեւը պետական եւ զինվորական գործիչ է, Խորհրդայի Միության Հերոս: Մասնակցել է Աֆղանստանի եւ Չեչնիայի զինված հակամարտություններին: Հայտնի է նաեւ 1991 թ-ին Մոսկվայում տեղի ունեցած օգոստոսյան դեպքերով, երբ նրան հրամայված էր մայրաքաղաք մտցնել զորքերը, սակայն նա հրաժարվել է ուժով զավթել Ռուսաստանի խորհրդարանը: 1992-1996 թթ-ին եղել է Ռուսաստանի Պաշտպանության նախարար: