ԱՄՆ-ում դատախազները մեղադրանքներ են առաջադրել 17 անձանց նկատմամբ, այդ թվում նաեւ հայերի, ովքեր կասկածվում են խաբեբայությունների մեջ: Մասնավորապես, անօրինակական գործունեության արդյունքում ստացվել է 9 միլիոն դոլարի շահույթ` բավականաչափ ցածր շահութաբերությամբ դեղագործական ապրանքների խաբեբայական վաճառքի շնորհիվ, որպեսզի հնարավոր լինի խուսափել բանկային հաշվետվության դաշնային պահանջներից: Այս մասին հաղորդում է «Glendale News-Press»-ը: Խաբեբաներից երկուսը` 23-ամյա Արեգ Բեզիկը եւ 55-ամյա Անդրե Բեզիկը Գլենդելի բնակիչներ են: Վերջինս մահացել է այս տարվա սկզբին:
Հանցավոր խումբը գործել է 2009 թ-ից մինչեւ 2011 թ-ի ապրիլ, իշխանություննեը հայտնել են 251 գործարքի մասին: Այս ծրագիրը մշակվել է 31-ամյա Փիթեր Քաթսի եւ 30-ամյա Ազիզ Նուրխանի նախաձեռնությամբ:
Բոլոր 17 մեղադրյալներին սպառնում է 5 տարվա ազատազրկում, եթե նրանց մեղավոր ճանաչեն դավադիր պայմանավորվածության մեջ, իսկ Փիթեր Քաթսին եւ Ազիզ Նուրխանին սպառնում է 10 տարվա ազատազրկում` բանկային համակարգված գործողությունների կազմակերպման մեղադրանքով: Քաթսը նաեւ մեղադրվում է «American Express»-ի երկու առանձին ենթաբաժինների կողմից: Այս մեղադրանքներով նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում:




























