Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր` սեպտեմբերի 12-ին դատական նիստից հետո կալանավորը փորձել է փախուստի դիմել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Մարինե Մովսիսյանից: Աշխատակազմի ղեկավարը նաեւ փոխանցեց, փախուստի փորձը հաջողվել է կանխել կալանավորին ուղեկցող ոստիկանների եւ դատական կարգադրիչների շնորհիվ:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























