Ղազախստանում ավարտվել է ահաբեկիչների զինաթափման հատուկ գործողությունը. գործողության արդյունքում Կուլսարի քաղաքում ոչնչացվել են ենթադրյալ 5 ահաբեկիչներ, մեկը` վիրավորվել է: Այս մասին հայտնել է պետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանում հատուկ գործողություններ են իրականացվում Կուլսարի քաղաքի բնակելի թաղամասում ահաբեկչական խմբի վնասազերծման համար: Վաղ առավոտից տարահանվել են քաղաքի կենտրոնի երեք շենքերի բնակիչները` գազի արտահոսքի պատճառաբանությամբ:
Ղազախական լրատվամիջոցների տվյալներով` ծայրահեղականները կապ ունեն Ատիրաուի պայթյունի հետ, ինչի հետեւանքով մեկ մարդ է զոհվել:





























