Ադրբեջանի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը եւ ղարաբաղյան հակամարտության հարցում դեպքի կործանարար ազդեցությունը շարունակում է անհանգստացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին, ովքեր քննադատական նոր հայտարարություններով են հանդես գալիս: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն:
ԱՄՆ-ի Կոնգրեսում հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման ակտիվ կողմնակից Ռոբերտ Դոլդը հունգարական կառավարության կողմից արտահանձնումն ու հետագա ներումը «Խորապես մտահոգիչ է» անվանել:
Կոնգրեսական Ջոն Սարբեյնսը Ալիեւի գործողությունները անարդարացված է համարել :
Սենատոր Ռոբերտ Մենենդեսին «ցնցել» է Սաֆարովի արտահանձնումն ու Ադրբեջանում նրան ցուցաբերած ընդունելությունը: Սենատորը դիմել է հունգարական կառավարությանը` կոչ անելով ետ վերադարձնել Սաֆարովին Հունգարիա` մնացած պատժաչափը կրելու համար:
Ներկայացուցիչների Պալատի անդամներ Ջեֆ Դենհամը եւ Դեւին Նյունսը համատեղ հայտարարության ժամանակ հայտնել են, որ «Ռամիլ Սաֆարովի ներման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը խաթարում է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը»:





























