«Մենք չենք դադարելու արդարության վերականգնմանն ուղղված մեր գործողությունները: Ծրագրում ենք բողոքի ակցիա կազմակերպել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց», -այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Բեռլինում գործող Ցեղասպանության ճանաչման հանձանխմբի ղեկավար Թեսսա Հոֆմաննը, ով նախաձեռնել էր սեպտեմբերի 8-ի ցույցը Բեռլինում Հունգարիայի դեսպանատան դիմաց:
«Ճիշտ է, այս ամոթալի պատմության համար նախ եւ առաջ մեղավոր է Հունգարիայի կառավարությունը՝ հանձինս նրա վարչապետ Վիկտոր Օրբանի, սակայն մյուս կողմից էլ պատասխանատվություն են կրում ադրբեջանական իշխանությունները»,-նշում է Հոֆմաննը:
Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը նամակ էր ուղղել Գերմանիայի արտգործնախարարին՝ պահանջելով հստակեցնել պաշտոնական Բեռլինի դիրքորոշումը: Պատասխան նամակում նշվում է, որ գերմանական կառավությունը չի կասկածում Հունգարիայի իշխանությունների այն պնդմանը, որ Ադբեջանը երաշխիքներ է տվել Բուդապեշտին, որ Սաֆարովը շարունակելու է իր պատիժը կրել Բաքվում:
«Այս պատասխանը մեզ չի գոհացնում: Մենք բողոքի ակցիաներ ենք նախատեսում իրականացնել նաեւ Բեռլինում գործող՝ Եվրամիության ներկայացուցչությունների դիմաց: Այս գործում մեզ հետ է Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը»- հավելեց Թ. Հոֆմաննը:




























