Շեքսպիրյան «Ռոմեո եւ Ջուլիետի» ոգով ողբերգություն է տեղի ունեցել Խերսոնում: Նորապսակներն ինքնասպան են եղել ծնողների կոնֆլիկտի պատճառով:
22-ամյա երիտասարդի եւ 24-ամյա աղջկա մարմինները կախված են գտել այգիներից մեկում: Նրանք մահից առաջ գրություն են թողել, որից պարզ է դառնում, որ ինքնասպանության պատճառը նրանց ընտանիքների միջեւ կոնֆլիկտն է եղել, որոնք երիտասարդներից պահանջում էին խզել հարաբերությունները:
3 ամիս առաջ Ալինա Բ.-ն եւ Կիրիլ Տ.-ն գաղտնի գրանցվել էին քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյաում: Սակայն երբ ամուսնության մասին իմացել էին երիտասարդների ծնողները, ուժեղ վեճ էր տեղի ունեցել: Նրանք անմիջապես պահանջել էին խզել հարաբերությունները, հակառակ դեպքում սպառնացել էին լուրջ խնդիրներով: Ողբերգության նախօրեին հերթական վեճն էր տեղի ունեցել, հայտնում է LifeNews-ը:
Հոգնելով մշտական վեճերից` Ալինան եւ Կիրիլը ինքնասպան են եղել: Նրանք նամակ են գրել իրենց ընտանիքներին, իսկ հետո գնացել են այգի, հանգույցը ոլորել եւ կախվել ձեռք ձեռքի տված: Իրենց բոլոր զարդերը, այդ թվում նաեւ ամուսնական մատանին, նրանք կտակել են եկեղեցուն:





























