Հունաստանը վարաձակալության է տալիս 40 անմարդաբնակ կղզիներ, որպեսզի որոշ չափով կարգավորի երկրի ֆինանսական դրությունը: Կղզիները հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջության համար եւ կարող են վարձակալության տրվել 30-50 տարով: Այս մասին հայտնել է հունական սեփականաշնորհման գործակալության տնօրեն Անդրեաս Տապրանցիսը:
Վարչության աշխատակիցները ուսումնասիրել են հունական 6 հազար կղզիներից 562-ը: Ընտրված կղզիները մոտ են մայրցամաքին եւ ունեն զարգացած ենթակառուցվածք, իսկ վարձակալության դեպքում երկրի անվտանգության համար վտանգ չեն ներկայացնում, սակայն չեն պարզաբանել, թե անմարդաբնակ կղզու վրա ինչպիսի ենթակառուցվածք կարող է լինել, գրում է «Ուտրո.ru»-ն:
Տապրանցիսը նշել է, որ կղզիների վարձակալության համար պետք է համապատասխան օրենք մշակել: Տեղական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, որ անմարդաբնակ կղզիների վարձակալմամբ հատկապես հետաքրքրված է Իսրայելը` Միջերկրականի` ռազմավարական այս կարեւոր հատվածում ռազմածովային բազաներ կառուցելու համար:




























