Ջենիֆեր Էնիսթոնի ու Ջասթին Թերուի  պսակադրությունր կկայանա դեկտեմբերին : Արարողությունը կկայանա Քենիայում, իսկ վերադառնալուց հետո նրանք  հարաբերությունները կօրինականացնեն Լոս-Անջելեսում, հաղորդել է Daily Mirror-ը:

Զույգին  մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ջենիֆերի մայրը` Նենսին, դժվար թե կարողանա մասնակցել հարսանիքին, եթե այն տեղի ունենա Քենիայում: Կնոջ առողջական վիճակը թույլ չի տա նրան հաղթահարել այդպիսի մեծ տարածություն: Էնիսթոնը մի քանի տարի չի շփվել մոր հետ ու միայն վերջերս է վերականգնել նրա հետ հարաբերությունները: Հայտնի չէ , թե ինչպես է նա լուծելու այդ խնդիրը,- գրում է «Գլամուրը»:

Էնիսթոնի առաջին ամուսնու սիրեցյալ Անջելինա Ջոլին արդեն հասցրել է մեկնաբանել առաջիկա հարսանիքը ու հարսնացուին անվանել է նյարդային:

Ջոլին հրապարակավ հայտարարել է, թե Էնիսթոնը  նյարդային է եւ նրա առաջիկա ամուսնությունը երկար չի տեւի: Ջենիֆերը իր հասցեին արված այդ պոռթկումը դեռ չի մեկնաբանել: Հավանաբար նրան բավարարում է նաեւ այն, որ ինքը շուտով կդառնա «տիկին»,  իսկ Ջոլին, որն ունի մի քանի երեխա Բրեդ Փիթից, դեռեւս չի պսակադրվել: