Բենգազիում իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ արձագանքը լոկալ կլինի եւ կսահմանափակվի միայն Լիբիայի հետ հարաբերություններով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը` մեկնաբանելով Բենգազիում ԱՄՆ դեսպանության սպանության մասին տեղեկությունը: Նրա կարծիքով` հազիվ թե արաբական երկրների, այդ թվում` Սիրիայի նկատմամբ ԱՄՆ հարաբերությունների գլոբալ վերանայում սպասվի:

«Լիբիայում գործում են զինված բազմաթիվ կլանային խմբավորումներ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ իր ուժը: Դեսպանատան նկատմամբ գրոհը միակը չէր: Ինչ վերաբերում է հարձակման առիթին` Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմին, ապա նման հակաիսլամական հաղորդումները եւ հանրային ակցիաները Արեւմուտքում պարբերաբար են տեղի ունենում»,-նշեց Քոչարյանը:

Կատարվածի արդյունքում ԱՄՆ մոտեցումների մեջ պետք չէ գլոբալ փոփոխություններ ակնկալել: