Հարուստների եւ աղքատների միջեւ անդուդը շարունակում է մեծանալ: Տնտեսական քաղաքականության ինստիտուտի զեկույցի համաձայն` վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ-ում հարուստների եւ միջին վիճակագրական եկամուտ ունեցող քաղաքացիների միջեւ բարեկեցության մակարդակի տարբերությունն աճել է 2,3 անգամ:
Այսպես, եթե 1962թ. առավել ունեւոր ամերիկացիների 1%-ը 125 անգամ հարուստ էր միջին դասի ներկայացուցչից, ապա 2010թ-ին տարբերությունն արդեն կազմում է 288 անգամ: Համաձայն հետազոտության` 2010թ-ին միջին վիճակագրական ընտանիքի եկամուտները հասել են մինչեւ 57 հազ. դոլարի` 1983թ-ի 73 հազ. դոլարի համեմատ:Ինչ վերաբերում է հարուստներին, ապա հասարակության էլիտան, որոնց թվին է դասվում բնակչության մոտ1%-ը, ապա նրանց նյութական կարողությունը հասել է 16,4 մլն դոլարի` 1983թ. 9,6 մլն դիմաց:
Զեկույցի կարեւոր եզրահանգումներց մեկն այն է, որ հարուստենրի եւ աղքատների եկամուտների մակարդակի միջեւ տարբերությունը հատկապես խորացել է ներկայիս ճգնաժամի ժամանակ: Այսպես, 1% հարուստների բարեկեցության մակարդակը 2007-2010 թթ նվազել է ընդամենը 15,6%-ով, այն դեպքում, երբ միջին վիճակագրական ամերիկացու բարեկեցության մակարդակը նվազել է 47,1%-ով:




























