Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ավարտվել է Կուբանի օրենսդիր մարմնի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների գրանցման ժամկետը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կնետրոնը, ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 14 –ին: Թեկնածուների թվում են նաեւ երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իրենց նախընտրական համամասնական ցուցակները հաստատել են «Ռուսաստանի հայրենասերներ», «Արդար Ռուսաստան», ՌԼԴԿ, «Միասնական Ռուսաստան», ՌԴԿ, ՌՍԴԿ, Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցություն, «Կանաչներ», «Հանուն արդարության», «Յաբլոկո», «Արդար գործ», Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունները: Վերոնշյալ քաղաքական ուժերից հինգի համամասնական ցուցակներում ընդգրկված են նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները:
«Յաբլոկոյից» առաջադրվել է բնապահպան ակտիվիստ Սուրեն Ղազարյանը:





























