Չեխիայում մեթանոլի հիմքով պատրաստված կեղծ ալկոհոլային խմիչքից մահացել է 15 մարդ: Ինչպես տեղեկացնում է AP-ն եւս 24 հոսպիտալացվել է: Բժիշկները մի քանիսին արհեստական կոմայի մեջ են ընկղմել՝ հուսալով փրկել նրանց կյանքը:

Ընկերությունը, որի տարբերանշանով է վաճառվել կեղծ ալկոհոլային խմիչքը, մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ կեղծ արտադրանքն չարագործների ձեռքի գործ է, եւ այդ պատճառով իրենք պատասխանատվություն չեն կրում այս իրադրությունում:

Չեխիայի ոստիկանությունը այս գործով 36-ամյա տղամարդու է ձերբակալել, որին կասկածում են կեղծ խմիչքի իրացման մեջ:

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ մեթիլ սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքի տարածման դեմ ստեղծվել է ճգնաժամային խումբ: Թունավորումների մեծ մասը տեղի է ունեցել Մորավիայում՝ Չեխիայի հյուսիսարեւելյան շրջանում: