Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին ԱՄՆ-ում Եգիպտոսի դեսպանին հանձնարարել է հայց ներկայացնել ընդդեմ ֆիլմի հեղինակների, որում Մուհամեդ մարգարեն ծաղրի է ենթարկվում, հաղորդել են եգիպտական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա զինված ցուցարարներ էին հարձակվել, որոնք բողոքել էին, ըստ նրանց, Մուհամեդ մարգարեի մասին վիրավորական  ֆիլմի ցուցադրման դեմ: Սպանվել էին ԱՄՆ դեսպանն ու եւս երեք դիվանագետ:

Խոսքը ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի մասին է,  որում Մուհամեդ մարգարեն ներկայացված է խղճուկ տեսքով: Նշվում է, որ ֆիլմի ստեղծմանն ակտիվ մասնակցություն է ունեցել ֆլորիդացի քահանա Թերի Ջնոսը, ով սկանդալային հայտնի էր դարձել Ղուրանը հրապարակավ այրելուց հետո: